Թուրքիան իր համերաշխությունն է հայտնել Պակիստանի

Թուրքիան իր համերաշխությունն է հայտնել Պակիստանին Հնդկաստանի կողմից Պակիստանի եւ նրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի ուղղությամբ հարվածների ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք Պակիստանի ԱԳ նախարարության X-ի հրապարակումից։

Թուրքիայի դեսպանը Իսլամաբադում հանդիպել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ՝ փոխանցելու Թուրքիայի համերաշխությունը Պակիստանի հետ՝« Հնդկաստանի կողմից Պակիստանի ինքնիշխանության չհրահրված խախտման և անմեղ մարդկանց ողբերգական կորստի ֆոնին»։ Հաղորդվում է, որ կողմերը խորը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և վերահաստատել սերտ համակարգման և համագործակցության պահպանման իրենց հանձնառությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով