Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի պատասխան՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմ է երկարաժամկետ հրադադարին՝ առնվազն 30 օրով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter