Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը. ՀՀ ՊՆ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տուժածներ չկան:

ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով