Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ |1lurer.am|

1lurer.am: Ժնևում սկսվել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:

Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։ Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական կողմը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125 տոկոս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն