Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Թուրքիայում մայիսի 14-16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։

«Հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի օրակարգը՝ ապահովելով, որ մեր դաշնակիցները իրենց արդարացի ներդրումը կատարեն ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ և արդյունավետ դարձնելու գործում», – հայտարարել է Պետդեպարտամենտը այցի նախօրեին։

Սա պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի առաջին այցն է Թուրքիա։ Մինչ այդ՝ մայիսի 11-14-ը, պետքարտուղարը ԱՄՆ նախագահի հետ կմեկնի Մերձավոր Արևելք՝ Կատար, Սաուդիան Արաբիա՝ «Նահանգների և Պարսից ծոցի դաշնակիցների միջև հարաբերությունները ամրապնդելու օրակարգով»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով