Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ չորս-հինգ տարի առաջ իրեն մկնդեղով ու սնդիկով թունավորելու փորձ է արվել։

«Դա ծանր թունավորում էր մկնդեղով և սնդիկով: Թունավորումը տեղի է ունեցել ինչ-որ տեղ, իսկ հետո բացահայտվել է թեստերի արդյունքում: Դա տեղի է ունեցել չորս-հինգ տարի առաջ»,- ասել է Ֆիդանը 24TV հեռուստաալիքի եթերում:

Թուրք նախարարը չի մանրամասնել, թե ով կարող էր կատարած լինել թունավորման փորձը։ Բայց նա նշել է, որ «թշնամիները գոյություն ունեն ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում»:

Ֆիդանը արտգործնախարարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականին, մինչ այդ նա գլխավորել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով