Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ շրջանառության մեջ դնելով մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթ, որի նպատակն է արդյունավետորեն պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու տարածված երևույթի դեմ։ 

Պատգամավորը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն դարձնել 37 տարի։

«Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում սահմանել 15 միլիոն դրամ բազային տուրք, որը համարժեք է այն գումարին, որը ներկայումս 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիները վճարում են՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Քրեականացնել բժշկական փորձաքննությունից կամ նմուշների ներկայացումից հրաժարվելը, երբ դա արվում է զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խնդիրներով պայմանավորված և հրաժարվում են փորձանմուշ տալուց կամ որևէ կերպ խոչընդոտում են, առաջարկում եմ դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքերը նույնպես հնարավորինս քիչ լինեն»,- ընդգծեց Սարգսյանը։

Բացի այդ, պատգամավորն առաջարկում է կառավարության որոշումների փոփոխմամբ որոշ առողջական խնդիրների դեպքում նախատեսել ծառայության սահմանափակումներով զորակոչ, այլ ոչ թե լիարժեք ազատում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև