Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՀՀ ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հայաստանի ՊՆ–ից։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,– նշեցին ՊՆ–ից։

Նշենք, որ համացանցում շրջանառվում էին տեղեկություններին, թե հակառակորդը գիշերը եւ առավոտյան կրակոցներ է արձակել, որոնք լսելի են եղել Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն