factor.am: Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին, սակայն դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն առայժմ չի տալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք 2022 թվականի համաձայնագրերը հիմք կհանդիսանան նոր բանակցությունների համար, և ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ հանդիպելու մտադրությանը, Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Այստեղ մենք պետք է ելնենք նրանից, ինչ ասվել է նախագահի՝ մայիսի 9-ի տոնակատարությունից հետո արված գիշերային հայտարարության մեջ։ Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել հինգշաբթի նախատեսված բանակցություններին։ Առայժմ մենք չենք մեկնաբանելու որևէ այլ բան»։
Նրա խոսքով՝ Կրեմլը Ստամբուլում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմը կհայտնի, երբ երկրի նախագահը անհրաժեշտ համարի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում