Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»՝ ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:

«Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի 18-ին: Այս ամսվա սկզբին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայում իր հարձակումն ընդլայնելու ծրագրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով