ՀՀ-ի հետ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով. Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն |1lurer.am|

1lurer.am: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ:

«Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են ԵՄ աջակցությունը Հայասատնի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով