Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։

Հանդիպումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։

Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով