Մոսկվան ակնկալում է, որ Լավրովի այցը կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելից այցի ակնկալիքներից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Զախարովան Լավրովի՝ Երևան սպասվելիք այցին անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ 

«Մոսկվայում ակնկալում են, որ Լավրովի այցը կխթանի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական ու միջգերատեսչական երկխոսության ամրապնդումը, կխորացնի փոխըմբռնումը և կնպաստի փոխընդունելի լուծումների որոնմանն այն հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար»,- նշել է Զախարովան։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի մայիսի 20-ին։ Մայիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով