Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները ստացել է նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ։

Սակայն, նրանցից մեկի խոսքով, վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով