Հայաստան-Իրան հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի |armenpress.am|

armenpress.am:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցը  Հայաստան ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին: 

Դեսպանն Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան գնահատեց շատ դրական և արդյունավետ: 

«Նա շատ արդյունավետ քննարկումներ ունեցավ իր պաշտոնակցի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և ԲՏԱ նախարարի հետ: Եվ այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ և բոլոր ոլորտներում զարգացում են ապրում»,–դեսպանը: 

Սոբհանին վստահություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ևս կզարգանան:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստան էր այցելել մայիսի 20-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով: Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով