2-ամյա Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան, նշանակվել է փորձաքննություն․ ՔԿ |factor.am|

factor.am: Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ինչպես հայտնում են Factor.am լրատվամիջոցից, տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։  

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղը հայտնել էինք, որ այսօր Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել է մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով