Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ |aysor.am|

aysor.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ», – ասաց ՊՆ խոսնակը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։

«Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», – նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակն ասաց, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։

«Լինում են արձակուրդներ՝ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով