ՀՀ ԱԳ նախարարի հետ մտադիր ենք ավելի ֆորմալ բնույթ հաղորդել գոյություն ունեցող ռազմավարական հարաբերություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Մեր երկու երկրների և մեր ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն իսկ մեծապես ռազմավարական են՝ հաշվի առնելով բոլոր այն համագործակցությունները, որոնք առկա են, Երևանում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:

«Իմ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ մտադիր ենք ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև նախատեսելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով