Լիվերպուլում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. հաղորդվում է շուրջ 50 վիրավորի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Լիվերպուլում մեքենան մխրճվել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների ամբոխի մեջ, որոնք տոնում էին թիմի հաղթանակը Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Reuters-ը հայտնում է, որ տուժածների թիվը հասնում է մոտ 50-ի։ 27 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մնացած վիրավորներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Մեքենայի վարորդը՝ 53-ամյա Բրիտանիայի քաղաքացին, ձերբակալվել է դեպքի վայրում։ Իրավապահները ստուգում են բոլոր վարկածները, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումը։ Ահաբեկչական հարձակման տարբերակը չի քննարկվում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը դիտելով բախման տեսագրությունը, միջադեպն անվանել է «սարսափելի» և ցավակցություն հայտնել զոհերին։ Սթարմերը նշել է, որ իրավապահներն իրեն տեղեկացված են պահում հետաքննության ընթացքի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով