Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ու ԵՏՄ անդամ երկրների մյուս ղեկավարներին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու Սադիր Ժապարովին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- մասնավորապես, ասվում է հայտարարության մեջ։

Պուտինը վստահություն է հայտնել, որ «ԵՏՄ երկրները կշարունակեն ընդլայնել կառուցողական բազմակողմ համագործակցություն բոլոր հնարավոր ձևերով՝ ի շահ ժողովուրդների բարօրության, Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման»։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում՝ պետությունների ղեկավարների կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով