Զելենսկին ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին |factor.am|

factor.am: Կիևում այցով գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպումից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ  Ֆիդանը հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Այսօր Ֆիդանը նաև բանակցություններ էր անցկացրել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս այցով Մոսկվայում էր, որի ընթացում հանդիպումներ էր անցկացրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով