Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am:

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։

Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», – բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։

Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի միջև հրադադարը։

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ 

Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1221189

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter