Ֆիդանը ստամբուլյան բանակցությունից ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում» |1lurer.am|

1lurer.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև սկսվել են բանակցությունները: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բացման խոսքում նշել է.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր։ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կքննարկվի հրադադարի հարցը»։

Ֆիդանը հույս է հայտնել, որ գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք կբերվեն նոր պայմանավորվածություններ։ Նա կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կանոնավոր հանդիպումները՝ կողմերի միջև վստահության ամրապնդման համար։

Թուրք դիվանագետն ակնկալել է «կոնկրետ առաջընթաց հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։

Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլում նախատեսվում է քննարկել նաև ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով