factor.am: «Կայանման արգելքներ կկիրառվեն Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածում և Սարյանից դեպի Մաշտոցի պողոտա վերջին հատվածում. այս փոփոխությունները պայմանավորված են նրա համար, որ անընդհատությունը Մաշտոցի պողոտայում հանգիստ պահպանվի և նոր ակնկալվող հոսքերը խոչընդոտ չառաջացնեն պողոտայի երթևեկության համար»,- ճանապարհային երթևեկության փոփոխությունների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Իսկ ի՞նչ պետք է անեն այդ փողոցների բնակելի տարածքներում ապրող մարդիկ, արդյո՞ք կայանման խնդիր չեն ունենա։
Հարությունյանն արձանագրեց՝ կլինեն որոշակի անհարմարություններ. «Կայանման արգելքները, թեև ամբողջ փողոցին չեն վերաբերում, սակայն այն փողոցներում, որտեղ նախատեսվում է միակողմանի երթևեկություն, այո՛, որոշ ուղղություններ պլանավորելու համար քաղաքացիները մի փոքր ավելի են վարելու մեքենան։ Սակայն, մեր հաշվարկներով սա բերելու է ոչ թե ժամանակի ավելացման, այլ մի փոքր ավելի վարել ինքնին ժամանակի վրա չի անդրադառնա, քանի որ փոփոխության արդյունքում պլանավորում ենք ավելացնել երթևեկության միջին արագությունը, որն ընդհանուր երթևեկության մեջ ավելի բարենպաստ արդյունք կդրսևորի»։