Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն. ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք թիրախային չեն։ Այս մասին հայտարարեց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով բնակիչների մտահոգություններին, որ Սյունիքի սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան երկու ամիս է՝ չեն դադարում, եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա դրանք անկանոն են։

Ասրյանի խոսքով՝ այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասով ՊՆ-ն տեղեկություն է տալիս։

«Ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են», – Պապիկյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ասաց Ասրյանը։

Պատասխանելով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.

«Նպատակը մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով