Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ |shantnews.am|

shantnews.am: Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։

«Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։

«Մեզ միջազգային ջրերում բռնագրավել և առևանգել են իսրայելական օկուպացիոն ուժերը կամ Իսրայելին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ ընտանիքին և ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ ինձ և մյուսներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար»,-ասվում է Թունբերգի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները բարձրացել են Madeleine նավ, սակայն նավի հետ կապը կորել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter