Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում ավիավթարի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում այս սրտակեղեք պատահարի հետևանքով բոլոր տուժածների ընտանիքներին», – X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն