Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տեխնիկական այլ խնդիրների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով