Իսրայելը հայտարարել է, որ իր կործանիչները սկսել են խոցել Իրանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը |news.am|

news.am: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները այսօր առավոտյան սկսել են խոցել Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է Times of Israel-ը։

Ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը որսացվում են Իսրայելի սահմաններից դուրս։

Նախապես չորսացվածները, ենթադրվում է, որ կհասնեն Իսրայել մոտ մեկ ժամվա ընթացքում։

Իրաքի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը նախկինում Shafaq News-ին հայտնել էր, որ ավելի քան 150 իրանական անօդաչու թռչող սարքեր են թռել Իրաքի օդային տարածքով՝ Իսրայել տանող ճանապարհով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով