Իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար. Reuters |hetq.am|

hetq.am: Reuters գործակալությունը, հղում անելով իր երկու աղբյուրին, գրում է, որ Իրանի ուղղությամբ Իսրայելի գիշերային հարձակման հետևանքով զոհվել է իրանցի առնվազն 20 բարձրաստիճան հրամանատար։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական կործանիչները հարձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա բունկերներից մեկի վրա։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ այդ ընթացքում այնտեղ խորհրդակցություն էր տեղի ունենում։

Հենց այդ հարձակման հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն և բարձրաստիճան այլ զինվորականներ։

Մինչ այս պահը հայտնի է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի մահվան մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով