ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ վեճերը կկարգավորվեն միայն դիվանագիտության ճանապարհով. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիան կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ունեցած վեճերի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն է, դրան այլընտրանք չկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի եւ Ազգային հետախուզական կազմակերպության տնօրեն  Իբրահիմ Քալընի մասնակցությամբ Անկարայում մոտ 4 ժամ տեւած հանդիպման ժամանակ Ֆիդանն ասել է.

«Նախագահի ցուցումներով մեր ոլորտային կառույցներն անհրաժեշտ բոլոր միջոցներն են ձեռնարկում՝ հնարավոր զարգացումների տարբեր սցենարների հաշվարկմամբ։ […] Մենք չպետք է թույլ տանք, որ մեր տարածաշրջանում աճող լարվածությունը շեղի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի առաջմղումը, որը սկսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վեճի կարգավորման միակ ճանապարհն է։ Դիվանագիտությունը պատերազմի միակ այլընտրանքն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով