Իսրայելի կողմից Թեհրանի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա

Իսրայելի կողմից Թեհրանի բնակելի շենքի վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստաընկերությանը։

Իրանի ՄԱԿ-ում դեսպանն ուրբաթ օրը հայտնել է, որ Իսրայելի հարվածների առաջին ալիքի արդյունքում զոհվել է 78 մարդ, ևս 320-ը՝ վիրավորվել։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։

Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական էսկալացիան չի դադարել նաև հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը։ 
Իրանը երկու փուլով (ընդհանուր 4) նոր ինտենսիվ հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների՝ այդ թվում կիրառելով բալիստիկ հրթիռներ, Իսրայելն, իր հերթին կիրառել է ռազմական կործանիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև