factor.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին շաբաթ օրը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո․ գրում է Nour News-ը։
Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն դատապարտել» Իսրայելի կողմից «անօրինական ագրեսիան» և պահանջել է միջազգային մարմնի կողմից անհապաղ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու և միջազգային խաղաղության և անվտանգության հետագա անկայունացումը կանխելու համար։
Իսրայելը ուրբաթ առավոտյան նախապես պլանավորված և համակարգված մի շարք հարձակումներ է սկսել՝ թիրախավորելով Իրանի բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ միջուկային օբյեկտներ և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Պատվիրակը Իրանի Նաթանզի միջուկային կայանը անվանել է հիմնական թիրախ։
«Այս հանցավոր և վայրենի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ և անմեղ քաղաքացիական անձինք, որոնց թվում են կանայք և երեխաներ, իսկ ավելի քան 320-ը վիրավորվել են», – ասել է նա ներկաներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։