factor.am: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար։
2025-ի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը։ ԱԳՆ-ից առաջարկել են լսել Ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։
«Մենք դա համարեցինք մերժում, բայց զուգահեռ դիմել էինք նաև Կառավարություն՝ հայցելով համաձայնագրի տեքստը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր ԱԳՆ։ Այդ ժամանակ արդեն, ի պատասխան Կառավարությունից ստացված գրության, արդեն պաշտոնապես մերժվել էր տրամադրել համաձայնագրի տեքստը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց կազմակերպության իրավապաշտպան, ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։