Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը | 1lurer.am

Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական սերտ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել։

Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն