Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որ պատրաստ է թիրախավորել նրանց բազաները,  եթե վերջիններս աջակցեն Իսրայելին իրանական հարվածները մեղմելու հարցում։ Թեհրանը նաև սպառնացել է այդ դեպքում ավելի լայնածավալ հարվածներ հասցնել հրեական պետությանը։   

Այս մասին հայտում է իրանական Mehr գործակալությունը։ 

«Իրանը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին, որ ավելի լայնածավալ հարձակումներ կիրականացնի Իսրայելի դեմ: Ցանկացած երկիր, որը կօգնի մեղմել Իրանի հարձակումները Իսրայելի վրա, կլինի թիրախների շարքում. թիրախում կլինեն նրանց ռազմական բազաները Պարսից ծոցում, ինչպես նաև ռազմածովային նավերը Պարսից ծոցում և Կարմիր ծովում»,-գրել է գործակալությունը:  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով