Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին |tert.am|

tert.am: Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ։ Այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։

Կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով