Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինվորների ևս 1200 մարմին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 1200 մարմին․ այժմ կողմերի միջև տեղի է ունենում նաև գերիների փոխանակում։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել»,-հայտնում է լրատվամիջոցը։

Գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենում նաև գերիների հավասար փոխանակում՝ չմանրամասնել, թե քանի գերու մասին է խոսքը։ 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական, ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ հունիսի 11-ին Մոսկվան Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինծառայողի մարմին, ստացել՝ 27 զոհված ռուս զինծառայողի մարմին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն