Շուտով կհասնենք խաղաղության. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։

«Մենք շուտով ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ կունենանք»,-գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ ինքը նույն կերպ համոզել է մի շարք երկրների, և հիմա Իրանի ու Իսրայելի հերթն է: «Այժմ բազմաթիվ հեռախոսազանգեր և հանդիպումներ են տեղի ունենում: Ես շատ բան եմ անում»,-գրել է Թրամփը՝ առանց հավելյալ մանրամասների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով