Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել |armenpress.am|

armenpress.am:  Իրանի զինված ուժերը Իսրայելի ռազմական օբյեկտների դեմ հրթիռակոծության նոր ալիք են իրականացրել: 

Mehr-ը տեղեկացնում է, որ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելի տարբեր քաղաքներում շչակներ են միացվել Իրանից հրթիռների արձակումից հետո: Իրանական հրթիռակոծությունների նոր ալիքի ընթացքում թիրախավորվել են Իսրայելի Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները: 

Նշվում է նաև, որ իսրայելական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիային: Իսրայելի 12-րդ ալիքը նաև հայտնել է Ալ Քուդսում (Արևելյան Երուսաղեմ) մի քանի պայթյունների մասին։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով