Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Այս ամառվա ընթացքում պետք է ապահովվի տրանսպորտում QR կոդով տոմսերի թղթային տարբերակի ամբողջական վերացումը։ Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,-ասաց Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով