Պեսկով․ «Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև» |azatutyun.am|

azatutyun.am: «Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել կողմերին։ Սեղանին են նաև այն առաջարկները, որոնք ներկայացրել էր նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռախոսազրույցի ընթացում», – նշել է Պեսկովը։

Հունիսի 14-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով