Իսրայելում ՀՀ դեսպանը Երիուսաղեմում գնվող զբոսաշրջիկներին Հայաստան ուղարկելու խնդրանքով դիմել է կառավարությանը |news.am|

news.am: «Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա. նա Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին «Երուսաղեմ տուրը» կազմակերպությունից, որի տուրիստական 17 հոգանոց խումբն այս պահին գտնվում է Երուսաղեմում։

«Մեզ խնդրել են տրամադրել զբոսաշրջիկների անուններն ու անձնագրային տվյալները, այդ տեղեկությունն արդեն դեսպանի մոտ է։ Նա էլ կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը. Գուցե ցամաքային տարբերակով անցնեն դեպի Եգիպտոս։ Բայց այս պահի դրությամբ Իսրայելի բոլոր մուտքերն ու ելքերն են փակ»,–հայտնեցին տուրիստական գործակալությունից՝ նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմում այս պահին Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր «Երուսաղեմ տուրը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով