Սյունիքում Իրանի քաղաքացիների ներհոսքի ավելացում չի նկատվում․ մարզպետարան |factor.am|

factor.am: Այս պահին հայ-իրանական սահմանին և Սյունիքի մարզում Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիների ներհոսքի ավելացում չի նկատվում։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին Սյունիքի մարզպետարանից։

Իրանին սահմանակից Սյունիքի մարզի պատկան կառույցից նաև նշեցին, որ Իրանի քաղաքացիների հոսքն ու շարժը միշտ էլ ակտիվ է եղել, հետևանար, ըստ մարզպետարանի, որևէ արտասովոր շարժ չկա։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով