«Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է». Հայաստանում Իրանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Մեհդի Սոբհանին այսպիսի հայտարարություն արեց՝ այսօր պատասխանելով դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է տարհանել մարդկանց Թեհրանից:

«ԱՄՆ նախագահի հայտարարության մասին տեղեկացել եմ մամուլից: Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է այս պատերազմում Իսրայելին: ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է», – ասաց իրանցի դիվանագետը:

Սյունիքում հնարավոր ադրբեջանական ագրեսիայի մասին հարցին էլ ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ հետևում են այս զարգացումներին:

«Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում», – նշեց Սոբհանին:

Արձագանքելով Իսրայելի և Իրան միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն. – «Հավաստի փաստեր պետք է լինեն»:

«Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք», – նաև ասաց իրանցի դիվանագետը:

Դեսպանը նշեց, որ միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքով ճառագայթման տարածման մասին տեղեկություն ևս չունեն:

Մեհդի Սոբհանիի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, նրանց 90 տոկոսը շարքային քաղաքացիներ են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով