Էրդողանը օրինական է համարում Իսրայելի հարձակումից պաշտպանվելու Իրանի իրավունքը |hetq.am|

hetq.am: Իրանը Իսրայելի հարձակումից պաշտպանվելու օրինական իրավունք ունի։ Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։

«Իրանի համար միանգամայն բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված պաշտպանել իրեն Իսրայելի անունով ավազակապետությունից և այդ երկրի կողմից իրագործվող պետական ահաբեկչությունից»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ Թուրքիան անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկել Իսրայելի և Իրանի հակամարտության պատճառով։

«Մեր համապատասխան հաստատությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ Իսրայելի հարձակումների հնարավոր հետևանքների դեպքում։ Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի սցենարներին»,- թեման եզրափակել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով