Երբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է մեր ինքնիշխանությանը. Արման Բաբաջյան |factor.am|

factor.am: Ես չէի ուզում, բայց Ռուբեն Ռուբինյանն ինձ ստիպեց կարևոր դիտարկումներ անել և հիշեցնել, մի քանի կարևոր հանքամանք այն մասին, թե ինչպես են պարբերաբար ոտնձգություններ կատարվում մեր ինքնիշխանության նկատմամբ։

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ իրեն ուղղված,կոչերին ու հորդորներին, ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Երբ Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու ծանրագույն ոճրագործության համար մեղադրվող անձին ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղում, սա սպառնալի՞ք է արդյոք մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ։

Երբ ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ-ում հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ շատ որոշակի վարք է դրսևորում, սա ոտնձգությո՞ւն է մեր ինքնիշխանությանը, թե՞ ոչ»,- հարցրեց Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի իր նշածների վերաբերյալ ևս իշխանությունը ծպտուն չի հանել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն