«Մագեն Դավիդ Ադոմ» Իսրայելի շտապօգնության ծառայության հաղորդմամբ՝ փրկարարները որոնում են վիրավորների Բեեր Շևայի տեխնոլոգիական այգու մոտակայքում գտնվող շենքերում, որտեղ Իրանի կողմից արձակված հրթիռն ընկել է։ Հրդեհ է բռնկվել նաև Microsoft-ի գրասենյակի մոտ։ Այս մասին հաղորդում է CNN լրատվական գործակալությունը։
Առայժմ զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չկան։
Ծառայությունից հայտնել են, որ տեխնոլոգիական այգու տեղակայված շենքերի աշխատակիցների և բնակիչների համար կազմակերպվել են նախնական բուժօգնության կետեր։