ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Կոնվենցիան նպատակ ունի նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով