Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակ

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում  ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։

Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- նշված է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հայտարարել էին ՀՅԴ-ն, Սրբազան շարժումն ու «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով